Մարտի 21-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը` Վրաստանի քաղաքացի, 1959 թ. ծնված Զուրաբ Կալանդիան, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: