«Հրապարակ» թերթը գրում է. «Ասել էիք՝ կհանդիպեք, կբանակցեք Սեյրան Օհանյանի հետ՝ «ճակատի» պայքարին միանալու համար, հանդիպե՞լ եք՝ հարցրինք «Ժառանգության» ղեկավար Արմեն Մարտիրոսյանին: «Դեռ չի հաջողվել»:

Հրաժարվում է հանդիպել: «Ո՞վ ասաց, առժամանակ անց կարող է հանդիպենք, կարող է՝ ոչ»: Պարո՛ն Մարտիրոսյան, կարող ենք արձանագրել, որ ինչ- որ բան այն չէ: «Չեք կարող, որովհետեւ չեմ հանդիպել»: Պատճառը: «Չհանդիպելու պատճառը չհանդիպելն է»: Պարզ է:

Իսկ «Ժառանգության» այսօրվա լիդերը՝ Արմեն Մարտիրոսյանը, ինչպես է վերաբերվում «իրենց» նախկին կանանց՝ Անահիտ Բախշյանի եւ Զարուհի Փոստանջյանի բանավեճին: «Այ, հազիվ նորմալ հարց տվեցիր, խիստ բացասական, եւ ցանկությունս է, որ իրենց «ռազբորկաների» մեջ քիչ հոլովեն «Ժառանգության» անունը, իրենք «Ժառանգությունից» ամեն ինչ ստացել են, եւ պետք չէ «Ժառանգության» անունն այլեւս հոլովեն»:

Ի՞նչ են ստացել: «Հանրաճանաչություն, պատգամավորական մանդատ, հնարա-վորություններ, շատ բան»: Մեդա՞լն էլ նկատի ունեք. Ստեփան Սաֆարյանն ասել է, որ Անահիտ Բախշյանին տր¬ված մեդալի ճակատագիրը որոշել է բացարձակապես «Ժառանգությունը»: «Է՜... Ստյոպան կեսն ասում, կեսը չի ասում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում