Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ծրագրեր իրականացնել առանց խցանումների երթևեկություն ապահովելու համար։

Արդեն մի քանի օր է, ինչ Երեւանում գործում է Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկի լուսացույցերի սենսորները:Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

«Խելացի խաչմերուկում» տեղադրված ուլտրաձայնային սենսորները պարզապես թույլ չեն տալիս, որ խաչմերուկում լինեն մեքենաների կուտակումներ։ Վայրկյանների ընթացքում սարքը հաշվվում է տրանսպորտային միջոցները, և միանգամից լուսացույցի կարմիր լույսը փոխվում է կանաչի։

Սա հանրապետության առաջին խելացի խաչմերուկն էեւ այս հատվցածում խցանումներն այլևս բացառված են։

Ճանապարհային ոստիկանությունը հետազոտություններ է կատարում մայրաքաղաքի մի քանի խաչմերուկներում նույնպես ուտրաձայնային սենսորներ տեղադրելու ուղղությամբ։ Շուտով կունենանք խելացի ու առանց խցանումների այլ խաչմերուկներ ևս։