Երեւանում երեկ՝ մարտի 22-ին վրաերթ է տեղի ունեցել: Ժամը 20:50-ի սահմաններում Սարի թաղի 20-ամյա բնակիչ Արտավազդ Առաքելյանը Դավիթ Բեկի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց, Nissan մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նրանք Արցախի Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են՝ 22-ամյա Դավիթ Պողոսյանն ու 21-ամյա Էդուարդ Մանուկյանը:

Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածներին օգնել է տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն:

Հավելենք, որ վրաերթի ենթարկվածները ռազմական համալսարանի կուրսանտներ են: Վրաերթի փաստով նյութեր են նախապատրաստվում: