«Դիլիջան» ազգային պարկի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել, որը դեռեւս չի հաջողվել հանգցնել։

Հրդեհաշիջման աշխատանքներին միայն մի խումբ կամավորներ են մասնակցում։

«Դիլիջան Ազգային Պարկի Ստրելբիշի վերևի տարածքնա վառվում ու քիչ-քիչ մոտենումա անտառին: Արդեն հատուկենտ ծառեր տուժել են: Բարձրացեք վերև, եկեք վիզ դնենք միասին ու հանգցնենք»,- ասվում է ֆեյսբուքյան «Բնապահպանի տուն» խմբի հայտարարության մեջ:

Նշենք, որ արտակարգ իրավիճակների եւ բնապահպանության նախարարության պաշտոնական եւ ֆեյսբուքյան խմբերում որեւէ տեղեկություն այս պահին հրդեհի վերաբերյալ չկա։