2017թ.-ին աշխատանքի նպատակով Հայաստանից Ռուսաստան է մեկնել շուրջ 230 հազար քաղաքացի:

Ըստ Միգրացիոն պետական ծառայության կայքում հրապարակված տեղեկատվության՝ վերջին երեք տարվա կտրվածքով աշխատանքային միգրանտների թիվն ամենամեծը եղել է 2015թ.-ին՝ 264 հազար մարդ, մինչդեռ 2016թ.-ին՝ 209 հազար:

Նշենք, որ ԵՏՄ երկրներից ՌԴ աշխատելու նպատակով ամենաշատը մեկնել են Ղրղզստանից՝ 376 հազար, իսկ ամենաքիչը՝ Ղազախստանից՝ 88 հազար մարդ: