Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ Ադրբեջանը երբ վստահ լինի, որ Արցախի հարցը կարող է զենքի ուժով լուծել, ապա նա այլևս ոչ մեկի կարծիքը հաշվի չի առնի և ռազմական գործողություններ կսկսի: ԳՇ պետը նաև ավելարցրել, որ Ադրբեջանը այս պահին գիտակցում է, որ հայկական կողմը պատրաստ է ցանկացած ռազմական բախման ու կարող է արժանի պատասխան տալ:

Պարզ է, որ ադրբեջանական մամուլը պետք է անդրադառնար այս հայտարարությանը: Իբր արդարացում մամուլը գրում է, որ Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը մոռացել է 2016 թվականի ապրիլյան մարտերը, երբ իրենց ասելով ադրբեջանական բանակը ստուգեց հայկական բանակի պատրաստությունը: Փաստորեն ադրբեջանական մամուլը հաստատում է, այն փաստը որ 2016 թվականի ապրիլին իրենց բանական է խախտել հրադադարի ռեժիմը և իրենց նախաձեռնությամբ է սկսվել այդ մարտերը:

 Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան