ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 26-ին, ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ է դարձել:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ Հանրապետության Նախագահն անկեղծ եւ խորին ցավակցություններ է հայտնել ՌԴ նախագահին եւ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խնդրելով զոհվածների բարեկամներին ու մերձավորներին փոխանցել կարեկցանքի եւ զորակցության խոսքեր, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։