Կեմերովոյի առեւտրի կենտրոնում սարսափելի հրդեհի ժամանակ մահացել է 12-ամյա Վիկա Պոչանկինան: Հրդեհի ժամանակ նա հասցրել է զանգել իր մորաքրոջը՝ Եվգենիա Հովհաննիսյանին:

Աղջիկը համադասարանցիների հետ փակված է եղել կինոթատրոնում: Նրանց դպրոցական արձակուրդների առիթով բերել էին ֆիլմ դիտելու: Երբ սկսվել է հրդեհը, նա զանգել է Եվգենիա Հովհաննիսյանին:

«16:11-ին՝ հրդեհի սկսվելուց անմիջապես հետո, կինոթատրոնից զանգեց իմ զարմուհու Վիկան: Նա ասաց, որ այրվում է ամեն ինչ, կինոթատրոնի դռները փակ են: «Ես չեմ կարողանում դուրս գալ, չեմ կարողանում շնչել»»,- «Կոմսոմոլսկայա պրավդային» պատմել է կինը:

«Ես նրան ասում եմ. «Վիկա, հանիր բոլորը, հագուստիդ տակից շնչիր»: Իսկ նա ասում է «Փոխանցիր մայրիկին, որ ես նրան սիրել եմ: Բոլորին փոխանցիր, որ ես նրանց սիրել եմ» — եւ դրանից հետո զանգն անջատվեց: Հետո պարզվել է, որ աղջիկը մահացել է:

«Ինչի համար քեզ բաժին հասավ այդ տառապանքը, հրեշտակս, դու պայծառ, երջանիկ կյանքի էիր արժանի...Բայց այս սարսափը ընդդեմ ճակատագրի գնաց», -ողբերգությանը չի կարողանում հավատալ Եվգենիա Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով, հրդեհի հետեւանքով 64 մարդ է մահացել: