Ես կարմիր մազերով աղջիկ եմ։
Ես մեկ-մեկ ուշ ժամերի քայլում եմ Ստեփանակերտի փողոցներով։
Ես գիտեմ, որ Ստեփանակերտը, չնայած իմ ամենասիրելին լինելուն, գավառական քաղաք ա։ Հա, ապո, գավառական ա, անշառ ա ու գավառական։
Ես գիտեմ Ասյային էնքան, ինչքան Ասյան իմացել ա Արցախը էնտեղ գնալուց առաջ։

Այսինքն՝ համարյա բան չգիտեմ իրա բարոյական ներքին նկարագրի մասին, կարամ ենթադրեմ։ Ես հիշում եմ Ասյային ցույցերից, ես համարյա պատկերացնում եմ այդ աղջկա ռեակցիան, երբ արցախցի ոստիկանները մոտեցել են իրեն, որովհետև ես հիշում եմ իրա պահվածքը ցույցերի ժամանակ, մանավանդ ոստիկանների նկատմամբ։ Ես հիշում եմ, թե ոնց Բերձորում մեզ ոստիկանները մոտեցան, հարցրին՝ դուք ո՞վ եք, ու ես ծիծաղելով ասացի՝ բա դուք ո՞վ եք։ Հա, մեջիս ըմբոստիկն ու նախկին լրագրողն իրար էին անցել, պահանջեցի, որ ներկայանան։ Դրանից հետո բարի-բարի խոսեցինք, հրաժեշտ տվինք իրար։


Ես ապրում եմ Արցախում արդեն 8 ամիս։ Մարդիկ էստեղ, ինչպես ՀՀ մնացած մարզերում, մեծամասամբ փոքր-ինչ անադեկվատ ավանդապաշտ են ու կապույտ մազերով, ծխող աղջիկներին չեն ընկալում։


Սա Արցախի խնդիրը չէ։ Սա մեր հասարակության խնդիրն ա։ Ամբողջ հասարակության՝ Տավուշի իմ գյուղից սկսած մինչև Կովսական։
Հա, Արցախի ոստիկանությունն էլ, վստահ եմ, ոչ մի բանով չի տարբերվում մնացած մարզային ոստիկանություններից, Երևանի էլ։ Եկեք փորձենք պարզել՝ Երևանում քանի՞ անգամ են էդ աղջկան բաժին տարել։


Հա, ու էս դեպքն ավելի լավ ա ցույց տալիս, թե ինչքան նույնն ենք մենք ու ինչքան նույնն են մեր համակարգային խնդիրները Հայաստանի բոլոր ծայրերում՝ Ստեփանակերտ, Վանաձոր, Երևան թե Իջևան։


Ղարաբաղցի-հայաստանցի անող անգրագետ մասսաներին էլ՝ ներառյալ լիքը ՖԲ ֆռենդ ու էդ ստեփանակերտցի ոստիկանները․ դուք անգամ կրթության ու ադեկվատության մակարդակով իրարից չեք տարբերվում։ Գլուխ մի տարեք։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narineh.vardanyan/posts/2518896091667864?pnref=story