Երեկ՝ մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին հայտնել են, որ «շմոլ գազով թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն են մեկնել ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչներ, 37-ամյա Գեւորգ Ի.-ն, 31-ամյա Աննա Ի.-ն, 7-ամյա Գագիկ Ի.-ն, 10-ամյա Արփինե Ի.-ն, 3-ամյա Արեւիկ Ի.-ն, 34-ամյա Կարապետ Ի.-ն, 35-ամյա Արփինե Պ.-ն, 5-ամյա Մերի Ի.-ն, 3-ամյա Կարեն Ի.-ն, 1-ամյա Դավիթ Ի.-ն:

Ոստիկանները պարզել են, որ վերջիններս թունավորվել են նույն օրը, ժամը 01:00-ի սահմաններում՝ Հնաբերդ գյուղի 8-րդ փողոցի իրենց տանը՝ կաթսայից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքից: Փաստի առթիվ ոստիկանության Արագածի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: