«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի պաշտոնանկության հարցը կարծես թե վերջնականապես վճռված է, որովհետեւ տարբեր շահագրգիռ անձինք պայքարում են այդ պաշտոնում իրենց դրածոն ունենալու համար:

Սամվել Ալեքսանյանը փորձում է այդ պաշտոնին նշանակել տալ իր սեփականությունը հանդիսացող «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանին, ՀՅԴ-ն լոբբինգ է անում իր թեկնածու Արտավազդ Սահակյանի համար, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը այդ պաշտոնին ուզում է տեսնել Մայր աթոռի սեփականությունը հանդիսացող «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին:

Թե կողմերից ում փաստարկներն ավելի համոզիչ կլինեն բարձրագույն իշխանության համար՝ պարզ լինի ապրիլի 17-ից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում