Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի ժամանակ պատուհանից նետված տղան կոմայից դուրս է եկել։ 11-ամյա երեխան դուրս էր նետվել երրորդ հարկից։ Այս մասին հայտնում է segodnya.ua-ը։

Երեխան բազմաթիվ կոտրվածքներ է ստացել։ Օրեր անց 11-ամյա տղան գիտակցության է եկել։ Նրա տատիկը զոհերի թվում ճանաչել է երեխայի ծողներին և քրոջը։ Ընտանիքն առևտրի կենտրոն է գնացել երեխաներից մեկին գլխարկ գնելու նպատակով, ավելի ուշ որոշել խաղահրապարկ մտնել։

Հրհեդ է սկսվել, և ընտաիքը չի կարողացել ելքը գտնել։ Երեխայի հայրը որդուն պատուհանից դուրս է նետել, սակայն ընտանիքի մյուս անդամները չեն հասցրել նույնն անել։