«Հրապարակ» թերթը գրում է. «Հանուն Հայաստան պետության ճակատի» անդամ Արմեն Մարտիրոսյանն օրերս չբացառեց, որ իրենց կմիանա նաեւ Սեյրան Օհանյանը, որի հետ հանդիպելու եւ բանակցելու համար պատվիրակված է հենց ինքը՝ Մարտիրոսյանը։

Մեր հարցին` ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը, ի վերջո, կմասնակցի՞ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին, ճակատի անդամ Պետրոս Մակեյանը պատասխանեց․ «Կարծեմ հանդիպում եղել է, սակայն Օհանյանը մեր նիստերին չի մասնակցում»։

Նա հայտնեց նաեւ, որ Օհանյանը հարցն «առկախ» է թողել՝ ո՛չ մերժել է, ո՛չ ընդունել, սակայն ասել է, թե պայքարը ժամանակավրեպ է։ Մինչդեռ Մարտիրոսյանը կտրուկ հերքեց հանդիպման մասին լուրը, ինչից կարելի է կարծել, որ Սեյրան Օհանյանը դեռեւս չի ցանկանում ասպարեզ ելնել։ Թեեւ դա չի նշանակում, որ հաջորդ պահին չի ցանկանալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում