Ռուսաստանի Կեմերովո քաղաքում մարտի 25-ին առեւտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով որդու հետ զոհված, ազգությամբ հայ Դմիտրի Գալանինը թիկնապահ էր, 43 տարեկան: Այս մասին NEWS.am-ին ասաց Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը:

«Սպա էր Դմիտրին, շատ հայտնի Կեմերովոյի հայերի շրջանում: Մարտի 25-ին որդու հետ գնացել էին այդ առեւտրի կենտրոն՝ ժամանակ անցկացնելու»,- ասաց նա:

Գեորգի Անտոնով-Միրզախանյանը հայտնեց նաեւ, որ 10-ամյա Միխայիլը ընտանիքի միակ երեխան էր:

«Զոհված հայերի հիշատակին այսօր եկեղեցում պատարագ է մատուցվել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» 4 հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը բռնկվել էր մարտի 25-ին: Հրդեհի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, 76 մարդ է մահացել, այդ թվում՝ 41 երեխա:

Կեմերովոյում հրդեհից տուժածների թիվը հասել է 79–ի