Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնի մոտ ծաղիկներից եւ խաղալիքներից բաղկացած հանպատրաստից հուշատեղին տարերայորեն սրտի ձեւ է ընդունել եւ դարձել սրտերի միավորման խորհրդանիշ։

Ծաղիկներից, մոմերից եւ խաղալիքներից բաղկացած հուշատեղիի շուրջը վաղ առավոտից մարդկանց հոծ բազմություն է հավաքված: Բոլոր տարիքի կեմերովցիներն ընտանիքներով գնում են առեւտրական կենտրոնի մոտ, որպեսզի հայտնեն իրենց վիշտը եւ հերթական անգամ հիշեն նրանց, ովքեր ահավոր կիրակի օրը չկարողացան հեռանալ այրվող շենքից:

Հուշատեղիի կենտրոնում բազմաթիվ մանկական լուսանկարներ են շարված: Ծաղիկների, օդապարիկների եւ խաղալիքների միջից երեւում են ինքնաշեն պլակատներ եւ բացիկներ, հիմնականում, ուղղված ողբերգության ամենապատանի զոհերին.

«Երեխանե՛ր, ներեցեք մեզ», «Մեզ ներում չկա, որդյակնե՛ր»: Հուշատեղիի մոտ մշապես հերթապահում են արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները եւ կամավորները, նրանք վառում են մոմերը, օգնում խոնարհելու ծաղիկները, առաջարկում են անձեռոցիկներ եւ հետեւում եկածների վիճակին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: