«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը որոշել է որեւէ արմատական փոփոխություն չիրականացնել կառավարության կազմում եւ իշխանության մեջ ընդհանրապես:

Ընդամենը անվանափոխություն, եւ ուրիշ ոչինչ. Ինքը այլեւս ոչ թե նախագահ է, այլ վարչապետ, Կարեն Կարապետյանը ոչ թե վարչապետ է, այլ առաջին փոխվարչապետ:

Կարեն Կարապետյանը եւ իր տնտեսական թիմը շարունակելու են մնալ որպես տնտեսության մեջ հաջողության հասած առաջնորդներ: Չեն փոխվելու մազպետները, պետական կառավարման ապարատի պաշտոնյաները, բոլորը պետք է երջանիկ լինեն, որ Սերժ Սարգսյանը մնում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում