«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մարդու ամենադրական կողմը այն է, որ նա թերություններ ունի, իհարկե, եթե այդ թերությունները ուրիշ որեւէ մեկին չեն վնասում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով Հայկազ Բաղմանյանի՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակվելուն:

Այս ուշագրավ ձեւակերպումը կարելի է համարել մաեստրոյի երթական գլուխգործոցն ու պարզապես շրջանցել նույնպիսի նրբանկատությամբ՝ ինչպես զառամախտով մարդու պարագայում է արվում:

Բայց ամբողջ հարցն այն է, որ այս տեսակետը հենց իշխող կուսակցության՝ հանրապետականի դիրքորոշումն է: Ստացվում է, որ Հայկազ Բաղմանյանի «թերությունները»՝ զորօրինակ զինվոր խոշտանգելը, բանակի փողերը գողանալը, ապօրինի բիզնես իրականացնելը, ուրիշ ոչ մեկին չեն վնասել: Քարը պայթի՝ Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին:

Բայց Հայաստանն ու հայ զինվորը հո ուրիշ չե՞ն Հայկազի համար: Իր բոստանն է, իր քարը: Հիմա էլ թող մի քիչ ՀԱՊԿ-ում վարուցան անի: Ի՞նչ է պատահել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում