Ուկրաինայից անիմացիոն հոլովակը լավագույնն է ճանաչվել Հնդկաստանի միջազգային փառատոնում, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված Ուկրաինայի հայերի միության «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորություն տալու համար, հայեր» հոլովակը Հնդկաստանում կայացած միջազգային փառատոնում առաջին տեղն է զբաղեցրել:

Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ Անդրանիկ Բերբերյանի եւ Անդրեյ Լիդագովսկու (հեղինակները) աշխատանքը կցուցադրվի մայիսին՝ Կաննի 71-րդ կինոփառատոնի արտամրցութային ծրագրերի շրջանակում: