«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` այս օրերին շաքարի արքա Սամվել Լիմինդրովիչը Սամվել Կարապետյանի հետ հանգստանում է Դուբայում: «Իշխանական օլիգարխիկ տուսովկան քիչ-քիչ քայքայվում է. Լֆիկը Դուբայ է գնացել մենակ»,- տեղեկացրեց մեր աղբյուրը` հիշեցնելով, որ հայաստանյան օլիգարխիան տարին երկու անգամ համախմբված մեկնում էր Դուբայ՝ արեւահարվելու։ «Հիմա Գագիկ Ծառուկյանի գլուխը խառն է, նա նույնպես մենակ` իր ընտանիքով է մեկնում Դուբայ, Հովիկ Աբրահամյանին Սամվել Ալեքսանյանը չի հրավիրում, վախենում է, որ Սերժ Սարգսյանը կզայրանա։

Մյուս սանիկ Գագիկ Բեգլարյանն էլ զբաղված է իր տղային թաղապետ դարձնելու գործով»,- տեղեկացրեց իշխանական մեր աղբյուրը: Իսկ ե՞րբ Բեգլարյան-կրտսերը թաղապետ կդառնա։ «Դժվար է ասել, մայիսին է տարիքը լրանում, իսկ հիմա սպասում են տեսնեն՝ ապրիլի 9-ից հետո ինչ դասավորություն է լինելու, ով որտեղ է լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում