Մարտի 30-ին, ժամը 21:58-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ նշված հատվածում ճանապարհի երթևեկելի հատված են թափվել 8 հատ մոտ 0,1 խմ չափի քար:

Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: