Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցուց քիչ առաջ մեկնարկել է «Հարության ավետիս» խորագրով կանթեղներով երթը:

Երթի մասնակիցները հոգեւոր երգերի ու շարականների երգեցողությամբ Ս. Սարգիս եկեղեցուց Մ. Մաշտոցի պողոտայով ու Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ: Այստեղ մասնակիցները վառվող կանթեղները կդասավորեն խաչաձեւ՝ ամենքին փոխանցելով Ս. Հարության Ավետիսը: