«Սասնա ծռերի» գործողություններն օգնեցին ժողովրդին բացահայտ արտահայտել իրենց դժգոհություն եւ մերժումը ներկայիս իշխանությունների նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

«Այդ օրերին տղաների քայլը բացահայտեց այդ դժգոհությունը, սակայն այն ճնշվեց իշխանությունների ռեպրեսսիվ գործողությունների` հատկապես Սարի թաղի դեպքերի ժամանակ: Իշխանական բռնությունները ժամանակավորապես կարողացան ճնշել ժողովրդի պոռթկումը, սակայն այն հասկացնել տվեց, որ փոփոխությունը մեր երկրում, այս գահավիժման գործընթացի ավարտը եւ դրական փոփոխությունները միայն ժողովրդի լայն զանգվածի իսկական կամատահայտությամբ է հնարավոր միայն, այլ ձեւով հնարավոր չէ: Ժողովրդի կամարտահայտության իրականացումը բացառվում է ընտրություններրի կամ այս վարչախմբի իշխանության պայմաններում, սակայն դա չի նշանակում, որ լուծում չի լինելու, այլ նշանակում է, որ այլ ձեւով է կամարտահայտությունը լինելու` ընդվզումով եւ անհնազանդությամբ: Ես վստահ եմ` «Սասնա ծռերի» տղաների գործողություները արթնացին ժողովրդի մեջ հեղափոխական տրամադրություններ, չնայած, որ դրանք իրենց տրամաբանական ավարտին չհասան, այնուամենայնիվ այդ գիտակցությունը մնացել է ժողովրդի մեջ եւ ժողովուրդը իր ձեռքերով պիտի լուծի այս խնդիրը: Ուղղակի այդ գործողությունները մի քիչ հետաձգվել են»,-ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Ենիգոմշյանը նշեց, որ ժողովրդի դժգոհությունը գնալով ավելանում է, եւ ինքը հույս ունի, որ ժողովուրդը ի վերջո քայլեր կանի իշխանությունների հարատեւման գործընթացը խափանելու համար: