Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 3-4-ը Անկարա կայցելի, որի ընթացքում կանցկացվի ՌԴ-Թուրքիա բարձր մակարդակով համագործակցության խորհրդի նիստը, տեղի կունենա Թուրքիայում «Ռոսատոմի» կողմից կառուցվելիք «Աքքույու» ԱԷԿ-ի հմնարկերքը, ինչպես նաեւ՝ Սիրիայի հարցով ՌԴ-Թուրքիա-Իրան գագաթնաժողովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի մամուլի ծառայությանը:

«Ապրիլի 3-ին Անկարայում տեղի կունենա ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության 7-րդ նիստը՝ Պուտինի եւ Էրդողանի նախագահությամբ: Նիստի ընթացքում բազմակողմանիորեն կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրները: Պուտինի այցի շրջանակում կանցկացվի «Աքքույու» ԱԷԿ-ի հիմնարկերքը: Սիրիայի հարցով եռակողմ հանդիպումը՝ ՌԴ, Թուրքիայի եւ Իրանի նախագահների մասնակցությամբ Անկարայում կանցկացվի ապրիլի 4-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նախատեսված է նաեւ Էրդողանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երկկողմ հանդիպում: