Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը բարձր է գնահատել Փհենյանում Կ-փոփ աստղերի համերգը՝ համարելով, որ այս իրադարձությունը Հարավային Կորեայի բնակիչների շրջանում խորացրել է հարավկորեական փոփ-մշակույթի ընկալումը եւ ցուցադրել Կորեայի ազգային միասնությունը, նշված է «Նոդոն սինմում» պարբերականի առաջին սյունակում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ մարմինը հրապարակել է Կիմ Չեն Ընի եւ նրա կնոջ՝ Լի Սոլ Չժուի լուսանկարները Հարավային Կորեայի երաժիշտների հետ, որոնք նախօրեին «Գարուն է գալիս» ծրագրով ելույթ են ունեցել «Արեւելափհենյանյան մեծ թատրոնում»:

«Հարգարժան եւ սիրելի ընկեր բարձրագույն ղեկավարն ասել է, որ մեր մարդիկ խորացրել են հարավային կողմի մասայական մշակույթի ընկալումը եւ անկեղծորեն ուրախացել՝ հուզումը սրտում անկարող լինելով թաքցնել իր հիացմունքը»,- գրում է «Նոդոն սինմունը»: