Ռազմական օրենքների համաձայն ցանկացած օպերացիա ունի իր հստակ հաշվարկները։ Ցանկացած գործողության համար պետք է հստակ պահանջներ, որոշումներ, զորքի թվի հաստատում, հնարավոր զոհերի և վիրավորների քանակի հստակեցում և այլն։ Իրեն հարգող ոչ մի հրամանատար չի կարող 1 դիրք գրավելու համար հարյուրավոր զինվորների կյանք զոհի։

Ապրիլին մենք պատերազմի մեջ մտանք թշնամու անգրագետ բանակի հրամանատարության հետ, քանի որ Ալիևի պլանի համաձայն պատերազմի ելքը որոշելու էր զորքի և տեխնիկայի քանակական առավելությունը։ Այսինքն ինչքան շատ կռվող այնքան հավանականությունը շատ էր, որ պատերազմը կավարտվի օգուտ իրենց։ Դա էր պատճառը, որ արդեն ծառայության մեջ գտնվող զինվորնրին ու սպաներին գումարվեցին նաև վարձկան զորքերը և ահաբեկչական խմբավորումները։ Վերջին երկու խումբը լծված էին առաջնագծում սարսափի մթնոլորտ ստեղծելու գործին։

Սակայն այդ հաշվարկները հենց սկզբից սխալ ընթացք ունեցան ու գումարի դիմաց կռվող ահաբեկիչները իրենց անկարգությունները սկսեցին կատարել հենց Ադրբեջանում, երբ սահմանամերձ գյուղերի բնակիչ կանանց և աղջիկներին սկսեցին բռնաբարել։ Ապրիլի 2-ի առավոտյան ադրբեջանական գյուղերը դատարկվում էին, բնակիչները փախնում էին իրար հերթ չտալով՝ մի մասը պատերազմից վախենալով, մյուս մասը իրենց համար իբր կռվող զորքերից սարսափած փրկում էին ընտանիքի անդամներին։ Ահաբեկիչը հայրենիք չունի ու նրա համար մեկ է , թե ում կսպանի՝ իրեն վճարող երկրի քաղաքացուն , թե հակառակորդին։

Ապրիլյան թեժ մարտերից հետո պետք էր սառը գլխով նայել կատարվածին ու գնահատական տալ։ Մենք ունեցաք զոհեր, կորցրեցինք Լելե Թեփե դիրքը, որտեղ կռվող տղաները մինչև իրենց կյանքի վերջին վայրկյանը պաշտպանեցին այն։ Հարձակման անցած ադրբեջանական բանակը ևս ունեցավ զոհեր, եթե հաշվենք բանակի և ահաբեկիչների զոհերը միասին, ապա դրանք ավելի շատ են , քան մեր զոհերի թիվը։ Դա այն դեպքում, երբ պլանավորած հարձակման գնացող զորքը ավելի պատրաստված է լինում , քան պաշտպանվողները։

Ավելի պատկերավոր լինելու համար պետք է փաստենք, որ 1 դիրքի գրավելու համար ադրբեջանական կողմը տվեց հարյուրավոր զոհեր և վերջին պահին հրադադար խնդրեց։ Մեր սխալը կայացավ նրանում, որ մենք համաձայնվեցինք այդ հրադարին ու թույլ չտվեցինք զորքին հետ վերադարձնի կորցրած դիրքը։ Իսկ զինվորները պատրաստ էին այդ գործողությանը։

 Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան