ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 2-ին, շնորհավորական ուղերձ է հղել Աբդելֆաթթահ ալ Սիսիին Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն եւ արգասաբեր գործունեություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին` հարատեւ խաղաղություն եւ բարօրություն:

«Հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ եւ անմիջականությամբ։ Անցած տարիների ընթացքում մեզ հաջողվել է զգալիորեն խորացնել մեր բարեկամ երկրների միջեւ առկա բազմաբնույթ համագործակցությունը, հաստատել բարձր մակարդակի կայուն երկխոսություն՝ հիմնված փոխադարձ վստահության եւ փոխըմբռնման վրա»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում։