ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում կատարելու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել Ն. Կ.-ի հաղորդման հիման վրա: Նա հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները 17.03.2018թ.-ին ցանկացել են իրեն բերման ենթարկել ոստիկանություն, սակայն ինքը չի ցանկացել ենթարկվել ոստիկանների պահանջին, որից հետո վերջիններս ոստիկանական ավտոմեքենայի մեջ, ապա նաեւ` ոստիկանության Մաշտոցի բաժնում հայհոյանքներ են տվել իրեն եւ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն: