Անկարայում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի հանդիպումն ավարտվել է: Այն տեւել է 1,5 ժամ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են թուրքական ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Պուտինի հանդիպումը Էրդողանի հետ 1,5 ժամ է տեւել, այն ավարտվել է: Դրանից հետո սկսվել է ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության նիստը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Մինչ այդ Թուրքիայի նախագահի պալատի առջեւ՝ հրապարակում տեղի էր ունեցել Պուտինի եւ Էրդողանի հանդիպման հանդիսավոր արարողությունը:

Դրանից հետո Պուտինը եւ Էրդողանը տեսահամաժողովի ձեւաչափում մեկնարկ են տվել «Ակկույու» ԱԷԿ-ի կառուցմանը: Այնուհետ պալատում նրանք շարունակել են երկկողմ բանակցությունները: