«Ժամանակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի Գորիսի բաժնի պետ Գոռ Մանուչարյանը նախօերին փոխգնդապետի կոչում է ստացել: Առաջին հայացքից սա շատ ուրախալի լուր է, եթե հաշվի չառնենք, որ հենց Գոռ Մանուչարյանի համառ ջանքերի արդյունքում է կարճվել ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի մոր եւ քրոջ կողմից մոտ 6 տասնյակ քաղաքացիների խաբեությամբ նրանց անունով վարկեր ձեւակերպելու մասով խարդախության գործը:

Բազմաթիվ անհերքելի ապացույցների, բողոքների պարագայում գործը կարճվել է, ավելին՝ տուժած քաղաքացիների վրա պարտավորվածություն է դրվել մարելու Ջավահիրյանների վերցրած վարկերը:

Ուշագրավ է, որ Գորիսում Գոռ Մանուչարյանի փոխգնդապետի կոչում ստանալը նշվել է մեծ շուքով, որին ներկա է եղել նաեւ ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանը, ով դրվատանքի խոսքեր է շռայլել Մանուչարյանի հասցեին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում