Կոտայքի մարզում, ապրիլի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:40-ի սահմաններում Toyota մակնիշի 70 GR 022 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ավտոճանապարհի «Բեկոն» գործարանի հարեւանությամբ գտնվող գազալցակայանի մոտ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել շինության պատին եւ առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել ձորակում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 2 հոգու՝ այդ պահին նշված վայրով անցնող Արեն Գ.-ն իր ավտոմեքենայով տեղափոխել է Աբովյանի բժշկական կենտրոն: