Շոտլանդիայի Սկայ կղզու ափամերձ գոտում հայտնաբերված 50 հետքերը 170 միլիոն տարեկան են գնահատվում: Հետքերի մեծ մասը պատկանում են տիրանոզավրերին, հաղորդում է moya-planeta.ru-ն:

Էդինբուրգի համալսարանի դոկտոր Սթիվ Բրուսատեի խոսքով, կղզու ուսումնասիրության ժամանակ ավելի ու ավելի շատ հետքեր են հայտնաբերվում. «170 միլիոն տարի առաջ Շոտլանդիան շատ ավելի տաք էր, քան այսօր, այստեղից դինոզավրերը սկսեցին մոլորակի նվաճումը: Մեր հայտնաբերումը կօգնի բացահայտել յուրյան սողունների էվոլյուցիան»: