Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 11:54-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին բախվել են «Mercedes» մակնիշի 041 AD 61 եւ «Volvo» մակնիշի 34 UG 7954 (կցորդիչով՝ 34 UG 7955) համարանիշերի բեռնատարները. «Mercedes» մակնիշի բեռնատարի վարորդը տեղում մահացել է:

«Volvo» մակնիշի բեռնատարի վարորդը տեղափոխվել է Սպիտակի ԲԿ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց տեղափոխվածն ազգությամբ թուրք է։