«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բիզնեսը շարունակում է էլ ավելի ընդլայնվել: Մեր տեղեկություններով, այս տարի նախատեսված է եւս 5 «երեւան Սիթի» սուպերմարկետներ բացել:

«Երեւան Սիթի»-ի գլխամասային գրասենյակից մեր թղթակցի հարցին ի պպատասխան նշել են, որ առայժմ երկու «Երեւան Սիթի»-ի բացումն է հստակ՝ Տիգրան Մեծ եւ Րաֆֆի փողոցներում, մնացածի մասին մանրամասներ չհայտնեցին:

Հիշեցնենք, որ Տիգրան Մեծ փողոտա-37 շենքում շուտով բացվելու է հերթական «Երեւան Սիթի» սուպերմարկետը: Մինչ այդ այնտեղ գործում էր ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Կրպակ» սուպերմարկետը:

Մեր տեղեկություններով՝ Ջրվեժում գտնվողն «Կրպակ» սուպերմարկետի փոխարեն նույնպես «Երեւան Սիթի» է բացվելու: Եվս 5-ով «Երենա Սիթի» սուպերմարկետների ավելանալու դեպքում՝ դրանց թիվը կդառնա 26»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում