Արարատ լեռան վրա քուրդ զինյալներին հայտնաբերելու համար գործողության դուրս եկած թուրքական ուժերը բախվել են քուրդ զինյալների դիմադրությանը։

Թուրքական Karar.com կայքի փոխանցմամբ՝ Արարատ լեռան վրա քուրդ զինյալների ու թուրքական զինուժի միջեւ զինված բախման հետեւանքով 2 թուրք զինվորական է վիրավորվել ու տեղափոխվել Իգդիրի հիվանդանոց։

Թուրքական ուժերը լրացուցիչ ուժեր են կանչել եւ փորձել հետապնդել բախման վայրից հեռացող քուրդ զինյալներին։