ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվա՝ ապրիլի 9-ի իր հրամանագրով աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.

Վլադիմիր Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից»:

Նշենք, որ այսօր ավարտվում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում լիազորությունների երկրորդ ժամկետը: ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի Արմեն Սարգսյանը, ով նախագահ է ընտրվել ԱԺ-ի կողմից: