Ադրբեջանում հայատյացությունն այն մասշտաբների է հասել,որ մեր արևելյան հարևանները չեն էլ հասկանում,որ շատ դեպքերում անդրադառնալով Հայաստանին և Արցախին ոչ թե հակագովազդով են զբղավում,այլ ընդհակառակը՝մեծ օգուտ են տալիս մեզ...

 Այսպես,ալիևյան կայքերից մեկը՝haqqin.az-ը,որն աչքի է ընկում իր սարսափելի հակահայ հոդվածներով հատուկ անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի twitter-յան վերջին գրառմանը,որտեղ վերջինս գովազդում է Արցախի Ասկերանի շրջանում արտադրված "ԱՐԵՎԻՍ" գինիները...Անգրագետ ազերիները չգիտես ինչու գինին անվանել են "Ասկերան"...Սակայն դա էական չէ...Կարևորն այն է,որ Տիգրան Բալայանի twitter-յան էջի լսարանից ավելի մեծ լսարան ունեցող ալիևյան սույն կայքն ակամայից գովազդում է Արցախում արտադրված բարձրակարգ գինիները...


Շնորհակալություն կարելի է հայտնել ալիևյան կայքի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևին արցախյան գինիների PR-ով զբաղվելու համար...
Մեկ ժամվա մեջ այն դիտվել է 2500 անգամ...
Հ.Գ.Ի դեպ,լավ կլինի,եթե գրառում կատարելուց առաջ մեր ԱԳՆ-ի մամլո խոսնակն աշխարհագրական տեղանունները ճիշտ գրի.ոչ թե ԱսՔերան,այլ ԱսԿերան...

 Ֆեյսբուք՝ Գագիկ Համբարյան