Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 25 շենքի դիմաց ճակատ-ճակատի բախվել են Opel Zafira մակնիշի 69 AM 969 համարանիշի եւ Mercedes մակնիշի 95 ՕՕ 009 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ մահացածների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ մահացածները 2 մեքենաների վարորդներն են: Տեղում մահացածն է 48-ամյա Արա Շահբազյանը, իսկ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է 44-ամյա Արմեն Սարգսյանը: