«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման և կարգաբերման աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 10-ին ժամը 11-ից մինչև ժամը 17:00-ն դադարեցվելու է Ենոքավան, Գետահովիտ գյուղերի, Իջևան քաղաքի Արցախյան, Թավրիզյան, Ղարագյոզան, Երիտասարդական, Ազատամարտիկների, Մայիսի 28-ի, Անկախության, Սպանդարյան, Մետաղագործների փողոցներով պարփակված թաղաղամասերի և 75 կազմակերպությունների, ժամը 10-իցմինչև ժամը 19-ն Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 21, 21ա, 23, 25, 27, 27/1, 29, 29ա, 31, 31/1, 33, 33/1, 33/2 հասցեների բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և թվով 7 տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:

Իսկ ապրիլի 10-ի ժամը 8:00-ից մինչև ապրիլի 11-ի ժամը 18:00-ն՝ Նուբարաշեն վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի բոլոր հանրային օբյեկտների, որոշ թաղամասերի և Հյուսիսային, Արին-Բերդի, Արցախի փողոցներով պարփակված թաղաղամասերի, Բարձրաշեն գյուղի, ինչպես նաև Մուշավան, Ջրաշեն, և Վարդաշեն համայնքների, Նուբարաշենի և Ավանեսով փողոցների հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը: