Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 11-ին, ժամը 06:25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեում գտնվող «Իմեքս Գրուպ» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի 35 NC 229 (վարորդ 31-ամյա Քրիստ Մահմուդի) պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կայանված «Reno» մակնիշի QQ737Q պետհամարանիշով բեռնատարին:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Nissan Tiida»-ի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից եւ պատգարակով մոտեցրել շտապպօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան: