«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մի խումբ ուսանողներ Երեւանի պետական համալսարանում իրազեկման ակցիա են իրականացրել ապրիլի 13-ին Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքի մասին եւ բաժանել են #ԻմՔայլը շարժման թռուցիկները:

Իրազեկման ընթացքում ԵՊՀ անվտանգության պետը հարձակվել է ուսանողների վրա, քաշքշել նրանց եւ խլրել թռուցիկները: Նա ուսանողներից մեկին մեղադրել է ԵՊՀ-ում պաստառներ թաքցնելու համար:

ԵՊՀ աշխատկազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը քաշել է ուսանողուհիներից մեկի ձեռքից եւ գոռացել՝ էս ի՞նչ եք անում, քաղաքական թռուցիկ եք բաժանում: Նա հրել է ուսանողուհուն:

Ուսանողները միջադեպի մասին ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Հիշեցնենք, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պայքար է սկսել Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ քայլարշավով Գյումրիից հասել է Կոտայքի մարզ: Ապրիլի 13-ից նրանք Ազատության հրապարակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում