ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երբեք Սիրիային հարվածելու հստակ ժամկետ չի նշել: «Ես երբեք չեմ ասել, որ թե երբ կսկսի հարձակումը Սիրիայի դեմ: Հնարավոր է դա տեղի ունենա շատ շուտ, կամ էլ ոչ այնքան շուտ», գրել է նա Twitter-ում:
«Ուր է մեր «Շնորհակալություն, Ամերիկա»-ն», գրել է նա, հայտնելով, որ այս ընթացքում ամերիկացի զինվորականները հսկայական աշխատանք են կատարել:
ԱՄՆ նախագահի վերջին օրերի աղմկահարույց գրառումները իրարանցման մեջ են գցում աշխարհը: Շատերը սա անլրջություն են համարում, սակայն իրականության մեջ Մերձավոր Արեւելքում տեղի են ունենում նոր զարգացումներ ու յուրօրինակ վերադասավորում, որի «խթանը» եւ ազդակը նաեւ այս գրառումներն են: Ինչպես նաեւ Սիրիային հասցվելիք հարվածների սպասումը: Շուտով թերեւս դա ակնհայտ կդառնա: