Վերջին շրջանում զինվոր բռնաբարելու մասին լուրը լայն արձագանք գտավ համացանցում, որոշները դա ընդունեցին, որոշները չհավատացին։ Նորմալ է մարդկանց ընկալման աստիճանը, քանի որ դեպքը դեռ ապացուցված չէր ու ներկայացված էր միայն զինվորի և մոր վարկածները։ Բայց այս ամենը թողնենք մի կողմ, թող քննությունը որոշի իրականությունը ու մենք այս ամենը քննարկենք մարդկային տեսանկյունից։

Ենթադրենք իշխանությունը վատն է, ներկա և նախկին նախարարները վատն են, սպաները վատն են և այլն, բայց նույնիսկ այս ամենի մեջ հասարակությունը չի կարող բռնաբարությունը ընդունի ու մարդ բռնաբարողի հետ աշխատի։

Եկեք բոլորս մեր շրջապատի մասին մտածենք ու հասկանանք։ Զորամասում զինվոր բռնաբարած սպային նույնիսկ ամենադաժան սպաները չեն կարող ընդունել ու հետը ծառայություն իրականանցնեն։ Ամբողջ զորամասում չէր գտնվի մեկ զինվոր, ով իմանալով նման դեպքի մասին կշարունակեր ծառայությունը։

Թեման իրոք կիսատ է ներկայացված, որի հիման վրա մարդիկ արդեն պիտակավորել են ամբողջ բանակին, զինվորներին, սպաներին, որը իրենից անտանելի վտանգ է ներկայացնում։

 Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան