Երեւանում, ապրիլի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում Րաֆֆու փողոցում՝ «Մալաթիա» տոնավաճառի մոտ, 29-ամյա Մհեր Կ.-ն իր վարած Opel մակնիշի 34 GC 085 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։