Երեւանի մետրոպոլիտենի գնացքները կանգառներ չեն կատարելու «Բաղրամյան» կայարանում։

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված` մետրոյի գնացքները տվյալ կայարանում կանգառներ չեն կատարի:

«Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն: Այսօր առավոտյան ցուցարարները փորձել են փակել «Երիտասարդական» կայարանը, սակայն չի հաջողվել, ոստիկանները դուրս են բերել ցուցարարներին: