Lragir.am-ը գրում է.

Երեւանում ստեղծվել է իրավիճակ, որը նախադեպ չունի: Քաղաքացիական անհնազանդության մասին բազմաթիվ անգամներ լսած հանրությունն այժմ տեսնում է դրա կոնկրետ դրսեւորում Նիկոլ Փաշինյանի կատարմամբ, որը փակում է փողոցներ, կամուրջներ, արգելակում հանրային տրանսպորտի աշխատանքը, այլ կերպ ասած փորձում է կաթվածահար անել կառավարումը:
Ի՞նչ կստացվի Փաշինյանի մոտ, որի շարժման համար թեկուզ պայմանականորեն վճռորոշ պահը ապրիլի 17-ի ԱԺ քվեարկությունն է՝ վարչապետի թեկնածության քվեարկությունը: Սերժ Սարգսյանը պատրաստվում է դառնալ վարչապետ, Նիկոլ Փաշինյանը փորձում խոչընդոտել:
Իշխանությունը հայտարարում է, որ Փաշինյանը չի կարող խանգարել բնականոն գործընթացը: Բնականոն գործընթացը մասամբ արդեն խանգարված է, Երեւանում կաթվածահար է երթեւեկությունը, տրանսպորտը: Բայց, հասկանալի է, որ իշխանության համար գլխավորը վարչապետի քվեարկությունն է: Ինչ կլինի դրանից հետո, իշխանությունը կփոխի՞ «անտարբեր վերաբերմունքը» փողոցում շարժման հանդեպ եւ կսկսի՞ կոշտ հակազդման քայլեր, թե՞ առավել եւս ինքնավստահ դառնալով կսպասի, մինչեւ շարժումը մարի ինքն իրեն:
Առերեւույթ, այսպես ասած փողոցում առկա իրավիճակից ավելի հետաքրքիր է անշուշտ, թե ինչ է կատարվում իշխանության մեջ, թե փողոցի իրադարձությունների ազդեցության, արձագանքի, թե ընդհանրապես շարժման իմաստով: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր օրեր առաջ, որ իշխանության մեջ եղել են վարչապետի թեկնածության թեժ քննարկումներ, մի քանի թեկնածության դիտարկումներ, ընդ որում տեւական գործընթացով:
Դավիթ Հարությունյանն իրականում բացահայտել էր խորքային մի շերտ: Տվյալ պարագայում այն նույնիսկ վկայություն չէ, որ Սերժ Սարգսյանն ընդունելի թեկնածու չէ նույնիսկ իշխող մեծամասնության համար: Իշխող մեծամասնության համար ընդհանրապես ընդունելին նյութական շահն ու անվտանգությունն է, ըստ այդմ այն թեկնածությունը, որը լավագույնս կապահովի դա: Տվյալ պարագայում Դավիթ Հարությունյանը թերեւս բացահայտել է այն, թե որքան տարակարծիք են իշխանական թեւերը անվտանգության եւ շահի հարցում Սերժ Սարգսյանի վարչապետ մնալու տարբերակի արդյունավետության մասով: Այսինքն, այստեղ կարող է լինել մտահոգություն ընդհուպ հենց Սերժ Սարգսյանի համար՝ ավելի ճիշտ կլինի մնա՞լը, թե՞ հեռանալը:
Ներկայում իհարկե որոշումը կայացված է, եւ կարծես թե չկա դրանից հրաժարվելու միտում, սակայն հաշվի առնելով դրա կայացման գործընթացի լրջությունը, որ բացահայտել է Դավիթ Հարությունյանը, կարեւոր է դառնում հարցը, թե վարչապետության ներկայիս տարբերակը ինչ ազդեցություն կունենա իշխանության ներսում իրավիճակի վրա:
Մի բան է, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ է դառնում աննախադեպ իրավիճակում հայտնված Երեւանի պարագայում, մեկ այլ բան, երբ նա չունի այդպիսի խնդիր, չունի դրա հնարավոր հետեւանքի, ռիսկերի մասին մտածելու եւ ըստ այդմ քայլեր անելու խնդիր, որովհետեւ Սարգսյանը քայլեր պետք է անի իշխանության ռեսուրսներով: Իսկ դրանք բազմազան են, ուժայինից մինչեւ փողային, քրեականից մինչեւ արդիական քաղտեխնոլոգիական ու քարոզչական:
Հետեւաբար, ո՞ր ռեսուրսին է ապավինելու Սարգսյանը խնդիրների լուծման համար, որ ծավալվում են փողոցում: Կամ հարցը գուցե այլ կերպ դրվի՝ ու՞մ կամ որ ռեսուրսին ինչքան է պարտական մնալու Սերժ Սարգսյանը վարչապետ մնալու համար: Դա զգալիորեն կանխորոշելու է իշխանոթյան հետագա վարքագիծը առնվազն միջնաժամկետ հեռանկարի համար, եթե իհարկե Սարգսյանն այդուհանդերձ կարողանա վարչապետ մնալով լուծել փողոցի խնդիրը:Երեւանում ստեղծվել է իրավիճակ, որը նախադեպ չունի: Քաղաքացիական անհնազանդության մասին բազմաթիվ անգամներ լսած հանրությունն այժմ տեսնում է դրա կոնկրետ դրսեւորում Նիկոլ Փաշինյանի կատարմամբ, որը փակում է փողոցներ, կամուրջներ, արգելակում հանրային տրանսպորտի աշխատանքը, այլ կերպ ասած փորձում է կաթվածահար անել կառավարումը:
Ի՞նչ կստացվի Փաշինյանի մոտ, որի շարժման համար թեկուզ պայմանականորեն վճռորոշ պահը ապրիլի 17-ի ԱԺ քվեարկությունն է՝ վարչապետի թեկնածության քվեարկությունը: Սերժ Սարգսյանը պատրաստվում է դառնալ վարչապետ, Նիկոլ Փաշինյանը փորձում խոչընդոտել:
Իշխանությունը հայտարարում է, որ Փաշինյանը չի կարող խանգարել բնականոն գործընթացը: Բնականոն գործընթացը մասամբ արդեն խանգարված է, Երեւանում կաթվածահար է երթեւեկությունը, տրանսպորտը: Բայց, հասկանալի է, որ իշխանության համար գլխավորը վարչապետի քվեարկությունն է: Ինչ կլինի դրանից հետո, իշխանությունը կփոխի՞ «անտարբեր վերաբերմունքը» փողոցում շարժման հանդեպ եւ կսկսի՞ կոշտ հակազդման քայլեր, թե՞ առավել եւս ինքնավստահ դառնալով կսպասի, մինչեւ շարժումը մարի ինքն իրեն:
Առերեւույթ, այսպես ասած փողոցում առկա իրավիճակից ավելի հետաքրքիր է անշուշտ, թե ինչ է կատարվում իշխանության մեջ, թե փողոցի իրադարձությունների ազդեցության, արձագանքի, թե ընդհանրապես շարժման իմաստով: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր օրեր առաջ, որ իշխանության մեջ եղել են վարչապետի թեկնածության թեժ քննարկումներ, մի քանի թեկնածության դիտարկումներ, ընդ որում տեւական գործընթացով:
Դավիթ Հարությունյանն իրականում բացահայտել էր խորքային մի շերտ: Տվյալ պարագայում այն նույնիսկ վկայություն չէ, որ Սերժ Սարգսյանն ընդունելի թեկնածու չէ նույնիսկ իշխող մեծամասնության համար: Իշխող մեծամասնության համար ընդհանրապես ընդունելին նյութական շահն ու անվտանգությունն է, ըստ այդմ այն թեկնածությունը, որը լավագույնս կապահովի դա: Տվյալ պարագայում Դավիթ Հարությունյանը թերեւս բացահայտել է այն, թե որքան տարակարծիք են իշխանական թեւերը անվտանգության եւ շահի հարցում Սերժ Սարգսյանի վարչապետ մնալու տարբերակի արդյունավետության մասով: Այսինքն, այստեղ կարող է լինել մտահոգություն ընդհուպ հենց Սերժ Սարգսյանի համար՝ ավելի ճիշտ կլինի մնա՞լը, թե՞ հեռանալը:
Ներկայում իհարկե որոշումը կայացված է, եւ կարծես թե չկա դրանից հրաժարվելու միտում, սակայն հաշվի առնելով դրա կայացման գործընթացի լրջությունը, որ բացահայտել է Դավիթ Հարությունյանը, կարեւոր է դառնում հարցը, թե վարչապետության ներկայիս տարբերակը ինչ ազդեցություն կունենա իշխանության ներսում իրավիճակի վրա:
Մի բան է, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ է դառնում աննախադեպ իրավիճակում հայտնված Երեւանի պարագայում, մեկ այլ բան, երբ նա չունի այդպիսի խնդիր, չունի դրա հնարավոր հետեւանքի, ռիսկերի մասին մտածելու եւ ըստ այդմ քայլեր անելու խնդիր, որովհետեւ Սարգսյանը քայլեր պետք է անի իշխանության ռեսուրսներով: Իսկ դրանք բազմազան են, ուժայինից մինչեւ փողային, քրեականից մինչեւ արդիական քաղտեխնոլոգիական ու քարոզչական:
Հետեւաբար, ո՞ր ռեսուրսին է ապավինելու Սարգսյանը խնդիրների լուծման համար, որ ծավալվում են փողոցում: Կամ հարցը գուցե այլ կերպ դրվի՝ ու՞մ կամ որ ռեսուրսին ինչքան է պարտական մնալու Սերժ Սարգսյանը վարչապետ մնալու համար: Դա զգալիորեն կանխորոշելու է իշխանոթյան հետագա վարքագիծը առնվազն միջնաժամկետ հեռանկարի համար, եթե իհարկե Սարգսյանն այդուհանդերձ կարողանա վարչապետ մնալով լուծել փողոցի խնդիրը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am