Ֆրանսիայում հրապարակում ընթացող հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը նշեց, թե վաղը ինչ պետք է արվի: Վաղը պետք է փակել Ազգային ժողով տանող բոլոր ճանապարհները, ասել է Փաշինյանը:
Մասնավորապես, պետք է փակվեն Բաղրամյան, Սարյան, Պռոշյան փողոցները, Կորեայի ձորից և Հրազդանի ձորից դուրս եկող փողոցները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է շրջափակել վրաններով, ավտոմեքենաներով, աղբամաններով և այլ իրերով:
Նրա խոսքով, գործողությունները պետք է լինեն ապակենտրոնացված, քանի որ երբ գործողություններ ապակենտրոնացված են, նրանք ստիպված են լինում ոստիկանության ուժերը ջլատել տարբեր ուղղություններով: «Մեզ անհրաժեշտ է, որ վաղը ողջ Հանրապետությունը դուրս գա փողոցներ», - նշել է նա:
Փաշինյանը կոչ արեց փակել բոլոր միջպետական, միջհամայնքային ճանապարհները:
ԱԺ պատգամավորն ասաց, որ գործողությունը սկսում են հենց այսօր: