Այս պահին Բաղրամյան պողոտայում վիճակը հանգիստ է: Ոստիկանները երկու շարքով փշալարեր են տեղադրել, որոնց արանքում սեւ առարկաներ են, ամենայն հավանականությամբ՝ լուսաձայնային նռնակներ:

Բացի այդ, տեսանելի է ոստիկաններով լի ավտոբուսներ եւ ջրցան մեքենա:

Ցուցարարների թիվն այս պահին քիչ է:

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների:

Հիշեցնենք, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցել է փշալարերի վրայով, նրան հետեւել են այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց են տեղափոխվել նաեւ երկու օպերատորներ՝ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։

Նշենք, որ երեկ առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով: Այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները: Այսօր եւս ցուցարարենը փակում են Երեւանի կենտրոնական փողոցները:

Օսիպյանը Փաշինյանին հանձնեց հավաքը դադարեցնելու ծանուցումը. Վերջինս պատռեց թուղթը
Եթե ուզում են բերման ենթարկել, վազում ենք մյուս խաչմերուկ. Փաշինյանը նոր տարբերակ առաջարկեց
Ցուցարարները փակել են Աբովյան-Մոսկովյան խաչմերուկը (ուղիղ,Ֆոտո)
Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել փողոցը փակող երիտասարդներին. Հրմշտոց սկսվեց
Ոստիկանությունը որոշում է կայացրել դադարեցնել Փաշինյանի նախաձեռնած հավաքը. Հայտարարություն