Ռուսական լրատվամիջոցներն Երևանում ցույցերի առաջին օրերի պասիվությունից հետո երեկ և այսօր սկսել են ակտիվ անդրադառնալ տեղի ունեցող բողոքի ակցիաներին, որոնք ուղղված են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
Երևանյան ցույցերն ակտիվ լուսաբանում են նաև ուկրաինական լրատվամիջոցները: Մասնավորապես, բողոքի ակցիաները եղել են unian.net և korrespondent.net կայքերի գլխավոր մասում:
Ռուսական Դոժդ հեռուստաընկերությունը ռեպորտաժը վերնագրել է «Հայկական Պուտին». ինչու են Երևանի բնակիչները փողոց դուրս եկել»: Նովայա գազետան իր անդրադարձը վերնագրել է «Մերժիր Սերժին»: Երևանյան ցույցերն ակտիվ լուսաբանում են նաև Ինտերֆաքսը, Rbc.ru-ն: Ռոսբալտը գրել է՝ Ռուսաստանը Սարգսյանին օգնել է իրեն փոխարինել իրենով»: