Վանաձորի Հայքի հրապարակում այսօր՝ ապրիլի 17-ին, մեկնարկել է Վանաձորցի ցուցարարների բողոքի ակցիան։ Ցուցարարների թվում հիմնականում ուսանողներ ու դպրոցականներ են, որոնք իրենց ակցիան դասադուլ են անվանում։

Ոստիկանությունն ուժեր է կուտակել Հայքի հրապարակում։ Ոստիկանների թիվը գրեթե հավասար է ցուցարարների թվին։ Ցուցարարների խոսքով՝ ոստիկանների եւ իրենց միջեւ րոպեներ առաջ քաշքշուկ է տեղի ունեցել։

Ցուցարարների հետ զրուցել Լոռու ոստիկանապետ Արամ Ղազարյանը։ Ուսանողների թիվը գնալով մեծանում է։